Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի թիրախային մերկացնել նիկոլական ստերը, պայքարել բացառապես նիկոլիզմի դեմ. Շարմազանով
13/06/2026 13:16

Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի թիրախային մերկացնել նիկոլական ստերը, պայքարել բացառապես նիկոլիզմի դեմ. Շարմազանով

Նիկոլ Փաշինյանը սեփական ժողովրդին պատերազմով ահաբեկեց, բայց այդ դեպքում էլ իր նպատակին չհասավ, գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը.

«Ողջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը պնդել է, որ եթե ինքը սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա սեպտեմբերին աղետալի պատերազմ է սպասվում։

Սա սեփական ժողովրդի նկատմամբ ուղիղ շանտաժի և ահաբեկման դրսևորում է։

Նման վախի և սպասվող պատերազմի մթնոլորտում ժողովրդի մի լուրջ հատված ահաբեկված ձայն է տվել ՔՊ-ին։

ՔՊ-ն նույնիսկ այս պարագայում չստացավ սահմանադրական մեծամասնություն ու իր իսկ պնդումով՝ սեպտեմբերին պետք է սպասել պատերազմի։

Բայց երեկ Նիկոլը քեֆ-ուրախության մեջ էր։

Ինչի՞ վրա է քեֆի մեջ, եթե իր իսկ պնդումով՝ պատերազմ է լինելու։

Սա է դրանց քաղաքական պատկերը… սուտ, կեղծիք, շանտաժ, ռեպրեսիաներ:

2021-ին խաբեց ու ասաց՝ «Արցախի անջատում հանուն փրկության»՝ բերելով Արցախի կորուստ ու հայաթափում, իսկ 2026-ին էլ պատերազմով վախեցնելով շահեց ձայներ՝ ընտրությունից հետո ասելով, որ պատերազմ չի սպասվում։

Ոնց ուզում՝ «ֆռռացնում» է հասարակությանը։

Հին հույն փիլիսոփա Հերակլիտն ասում էր՝ նույն գետը երկրորդ անգամ չես մտնի, բայց մենք հերթական անգամ մտանք նույն գետը։

Հ.Գ. -Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի թիրախային մերկացնել նիկոլական ստերը, պայքարել բացառապես նիկոլիզմի դեմ, տուրք չտալ էմոցիաներին ու ներընդդիմադիր փոխհրաձգություն չիրականացնել, մանդատ վերցնել-չվերցնելը «հայոց հարց» չսարքել։

Մեր պետության ներքին սպառնալիքը նիկոլիզմն է, հետեւաբար, պետք է կենտրոնանալ դրա դեմ պայքարելու վրա,  ոչ թե շեղվել այս գլխավոր օրակարգից»։

Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի թիրախային մերկացնել նիկոլական ստերը, պայքարել բացառապես նիկոլիզմի դեմ. Շարմազանով