.png)
Մեր անելիքը հստակ է՝ շարունակել պայքարը. Իրինա Յոլյան
Կես միլիոնից ավելի քաղաքացի մերժում է Փաշինյանի ու ՔՊ-ի վարած քաղաքականությունը, ընդգծում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանը։
«Այս ընտրությունները մեկ կարևոր փաստ արձանագրեցին․ վարչական ռեսուրսը, ճնշումները և պետական ամբողջ մեքենան անգամ բավարար չեղան իշխանությանը՝ ապահովելու այնպիսի աջակցություն, որը կերաշխավորեր բացարձակ կամ սահմանադրական մեծամասնություն»,- ասում է նա:
Յոլյանը նաև վերահաստատում է՝ իրենք պայքարը շարունակում են.
«Մեր անելիքը հստակ է՝ շարունակել պայքարը, լինել ժողովրդի կողքին, բերել իրական քաղաքական փոփոխություն»։