«Հրապարակ». ՌԴ իշխանությունը գուցե ընդունի ընտրությունների արդյունքներն ի գիտություն, առանց շնորհավորանքների
13/06/2026 08:51

«Հրապարակ». ՌԴ իշխանությունը գուցե ընդունի ընտրությունների արդյունքներն ի գիտություն, առանց շնորհավորանքների

«Հրապարակ» թերթը գրում է. «Դիվանագիտական աղբյուրները չեն բացառում, որ Ռուսաստանը չճանաչի Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Մինչ այս պահը պաշտոնական Կրեմլից Փաշինյանին չեն շնորհավորել, ի տարբերություն արևմտյան մի շարք երկրների առաջնորդների, որոնք, ընտրությունների արձանագրությունների թանաքը դեռ չչորացած, հանդես եկան շնորհավորական ուղերձներով։ Մոսկվայից նաև տարբեր գնահատականներ հնչեցին ընտրական խախտումների վերաբերյալ: Սակայն մեր աղբյուրն ասում է, որ ՌԴ իշխանությունը գուցե ընդունի ընտրությունների արդյունքներն ի գիտություն, առանց շնորհավորանքների, որով էլ իր վերաբերմունքը կդրսևորի Փաշինյանի հակառուսական քաղաքականության նկատմամբ։ 

Ուշագրավ է, որ երեկ Փաշինյանը ջերմ շնորհավորական ուղերձ էր հղել ՌԴ նախագահին` Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ «Վստահ եմ, որ նախնիների աշխատանքային ձեռքբերումներն ու ռազմական սխրանքները, նրանց տոկունությունն ու անձնվիրությունը՝ հանուն հայրենիքի փառքի, միշտ վառ և ոգեշնչող օրինակ կծառայեն ինչպես մեզ, այնպես էլ ապագա սերունդներին»,- իր ուղերձում նշել է նա։ Ակնհայտ է, որ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ հարթի տարաձայնությունները և վերականգնի հարաբերությունները` գոնե տնտեսապես չտուժելու համար: Բայց թե ինչպես կպահի իրեն ՌԴ նախագահը, դժվար է ասել»։

«Հրապարակ». ՌԴ իշխանությունը գուցե ընդունի ընտրությունների արդյունքներն ի գիտություն, առանց շնորհավորանքների