.png)
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը, ամուսիններին և նրանց 3 երեխաներին շտապ տեղափոխել են հիվանդանոց
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Mercedes» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վիրավորներից 3-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ։
Ականատեսները ֆոտոլրագրողին ասել են, որ տուժածներն ամուսիններ են և նրանց 3 երեխաները։