.jpg)
Հայաստանում անկախ իրավական մարմին կամ հանձնաժողով գոյություն չունի. Դավիթ Ղազինյան
Իմ գործի հետ կապված միջնորդություն է տրվել ԿԸՀ, զբաղված են երևի, դեռևս չի քննվել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Դավիթ Ղազինյանը։
Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի որոշմանը, Ղազինյանը նշեց, որ այլ բան չէր էլ սպասում. «Հաշվի առնելով, որ Հայաստանում անկախ իրավական մարմին կամ հանձնաժողով գոյություն չունի, սպասելի էր։ Սպասենք, տեսնեք, թե այս երեք ընտրատեղմասերի մասով վերաքվեարկություն անելու են, թե ոչ, նոր կխոսենք։ Իսկ ընդհանրապես «Ուժեղ Հայաստան»-ի հիմնական պահանջը ընտրություններն անվավեր ճանաչելն ու նոր ընտրություններ նշանակելն է։ Համոզված ենք, որ իշխանությունը լեգիտիմ չէ, ամեն ձայնի տեր ենք կանգնելու»։