Ընտրություններից հետո Ալիևն իր առաջին պատվիրակին արդեն գործուղել է Հայաստան. Հաջիևը Դիլիջանում է. Ղազարյան
14/06/2026 18:44

Ընտրություններից հետո Ալիևն իր առաջին պատվիրակին արդեն գործուղել է Հայաստան. Հաջիևը Դիլիջանում է. Ղազարյան

 Այսօր Հայաստան է ժամանել Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով  Հիքմեթ Հաջիևը, ԿԸՀ-ի մոտ հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ում տեղի ունեցած ընտրություններից հետո սա առաջին պաշտոնական պատվիրակության այցելությունն է Հայաստան. «Նա այս պահին գտնվում է Դիլիջանում։ Ես չեմ կարծում, որ նա որպես  տուրիստ է եկել, նա եկել է կոնկրետ հարցեր քննարկելու։ Հաջիևը այն պաշտոնյան է, ով ոչ մի քայլ չի կարող անել առանց Ադրբեջանի նախագահի հանձնարարության։  Իլհամ Ալիևն իր առաջին պատվիրակին արդեն գործուղել է Հայաստան՝ հայաստանը թրքացնելու և այս տարածքի վրա «Արևմտյան Ադրբեջան» ստեղծելու համար։ Եվ դրա համար նրանց այսօր անհրաժեշտ է գողանալ ժողովրդի իշխանությունը»։