Պահանջում ենք, որպեսզի ընտրություններն անվավեր ճանաչվեն. Ղումաշյան
14/06/2026 18:15

Պահանջում ենք, որպեսզի ընտրություններն անվավեր ճանաչվեն. Ղումաշյան

Մենք այս ընտրություններն ամբողջովին լեգիտիմ չենք համարում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Ղումաշյանը։

Նրա խոսքով՝ թե՛ ընտրություններից առաջ, թե՛ ընտրության ընթացքում եղել են խախտումներ, հետապնդումներ. «Վաղ առավոտից եղել են ընտրատեղամասեր, որտեղ բացակայել է 3-րդ համարի քվեաթերթիկը, եղել են ընտրատեղամասեր, որտեղ կուտակումներ են եղել, և որի արդյունքում ՔՊ-ն կարողացել է իր ուզած պլանն իրականացնի, եղել են ընտրատեղամասեր, որտեղ զինվորականներ են մտել մեծ քանակով ոչ թույլատրելի ժամի։ Նշեմ նաև, որ եղել են ընտրարտեղամասեր, որտեղ արձանագրվել է, որ ընտրությունը եղել է թափանցիկ ծրարով, ինչն անընդունելի է»։

Նա նշեց, որ իրենք պահանջում են, որպեսզի ընտրություններն անվավեր ճանաչվեն, որպեսզի իրենք կարողանան ժողովրդին մեկ անգամ ևս հնարավորություն տան իրենց ընտրությունը կատարեն. «Մենք չենք վստահում Նիկոլ Փաշինյանին, պարզապես ավելի ուշադիր ու հետևողական ենք լինելու հաշվի առնելով այդ բոլոր ապօրինությունները, որոնք տեղի են ունեցել հունիսի 7-ին»։

Ղումաշյանը նաև հայտնեց, որ քննարկել են մանդատները վերցնել-չվերցնելու հարցը և իրենց դիրքորոշումը կհայտնեն մի քանի օրից։

Պահանջում ենք, որպեսզի ընտրություններն անվավեր ճանաչվեն. Ղումաշյան