Հիմնավորումների այն ծավալը, որը ներկայացվել է, ցանկացած ժողովրդավարական երկրում բավարար կլիներ ընտրությունները չեղարկելու համար. Չալաբյան
14/06/2026 17:46

Հիմնավորումների այն ծավալը, որը ներկայացվել է, ցանկացած ժողովրդավարական երկրում բավարար կլիներ ընտրությունները չեղարկելու համար. Չալաբյան

«Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ԿԸՀ այս ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումով, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՀայաՔվե» միավորման անդամ Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ ապացույցների, հիմնավորումների այն ծավալը, որը ներկայացվել է, ցանկացած ժողովրդավարական երկրում բավարար կլիներ, որպեսզի ընտրությունները չեղարկվեին։

«21-րդ դարի մեջ ունեցել ենք ամենախայտառակ ընտրությունները՝ խախտումներով, բռնաճնշումներով, ձերբակալություններով, իշխանության կողմից մասսայական ընտրակաշառքներով, որոն բաժանվել են բոլորիս աչքի առաջ»,-հավելեց նա՝ ավելացնելով, որ ակնկալում են, որպեսզի ընտրություններոն ամբողջությամբ կչեղարկվեն։

«Զարմանքով հայտնաբերել եմ, որ իշխանության թևից էլ որոշ մարդիկ սկսել են դրա մասին խոսել, իհարկե, իրենց տրամաբանությամբ, որ ընտրակաշառքներ են եղել։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ նոր քվեարկությունը չպետք է իր ձևով կրկնի նախորդի քվեարկությունը, այլապես մենք անընդհատ կստանանք նույն խայտառակ արդյունքը։ Իրավական համակարգը ի վերջո ՀՀ-ում պետք է  վերականգնվի»,-նկատեց նա։

Նրա պնդմամբ՝ եթե այդ ամենը տեղի չունենա, մեր երկիրը հայտնվելու է անկանոնության մեջ. «Եթե չկա իշխանության լեգիտիմություն, վստահություն նրա հանդեպ, որ այն իշխանությունը, որը կառավարում է, իսկապես մանդատը ժողովրդից է ստացել, ապա այդ իշխանությունը ամեն քայլափոխի բախվելու է խոչընդոտների»։

Հիմնավորումների այն ծավալը, որը ներկայացվել է, ցանկացած ժողովրդավարական երկրում բավարար կլիներ ընտրությունները չեղարկելու համար. Չալաբյան