.jpg)
Ժողովրդվարական ճնշման ներքո ԿԸՀ-ն ապօրինություններ իրեն թույլ չի տա. Սարգսյան
Այժմ տեղի է ունենում երկու տեսակի պայքար՝ իրավական և արդարության վերականգնման, ինչպես նաև փողոցային պայքար, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նաիրի Սարգսյանը։
Նա նշեց, որ ժողովրդվարական ճնշման ներքո չի կարող ԿԸՀ-ն այսպիսի ապօրինություններ իրեն թույլ տալ. «Անկեղծ՝ ակնկալիք ունեմ, որ ԲՀԿ-ից գողացված ձայները պետք է վերականգնվի։ Եթե իրավական պարտավորում կա, որ ԿԸՀ-ն պետք է գնա վերաքվեարկության, այստեղ ընդդիմադիր ուժերին ձայն տված ժողովրդական պահանջատիրությունը կարևոր է, որպեսզի ԿԸՀ-ին ստիպի, այդպիսի որոշում կայացնի։ Հակառակ բարագայում ապօրինի որոշում կկայացնի, որը հասարակության լայն ընդվզման կբերի»։