Ժողովուրդը մանդատ վերցնել-չվերցնելուն չի սպասում, սպասում է՝ Նիկոլ Փաշինյանը երբ է վռնդվելու. Սուրենյանց
14/06/2026 17:43

Ժողովուրդը մանդատ վերցնել-չվերցնելուն չի սպասում, սպասում է՝ Նիկոլ Փաշինյանը երբ է վռնդվելու. Սուրենյանց

«Ժողովուրդը մանդատ վերցնել-չվերցնելուն չի սպասում, սպասում է՝ Նիկոլ Փաշինյանը երբ է վռնդվելու»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ Սուրեն Սուրենյանցը։

«Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը շատ երկրորդական է։ Մենք ընտրությունների պատկերը նույնիսկ չենք վերականգնել, հիմա վտանգի տակ է՝ ԿԸՀ նիստում, որ Հայաստանում հաստատվելու է ավազակապետություն։ Իրենք թքած ունեն օրենքի, արդարության վրա»,-ասաց Սուրենյանցը։

Հավելեց՝ Փաշինյանի իշխանությունն ուղեկցվելու է ռեպրեսիաներով, անկայուն վիճակով։

«Առաջին դեպքն է, երևի, համաշխարհային պատմության մեջ, որ որևէ ղեկավար վերընտրվելուց կամ ընտրվելուց հետո ոչ թե համերաշխությունից է խոսում, այլ՝ մարդ նստացնելու»,-նշեց նա։

Ժողովուրդը մանդատ վերցնել-չվերցնելուն չի սպասում, սպասում է՝ Նիկոլ Փաշինյանը երբ է վռնդվելու. Սուրենյանց