ԿԸՀ դիմում ենք ներկայացրել՝ վիճակելով ամբողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը. Տոնոյան
14/06/2026 18:25

ԿԸՀ դիմում ենք ներկայացրել՝ վիճակելով ամբողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը. Տոնոյան

 Հույս ունենք, որ Վահագն Հովակիմյանը և իր ղեկավարած կառույցը ականջալուր կինեն այն բոլոր հորդորներին, որոնք այս օրերին հնչեցրել են ընդդիմադիր ուժերը, հասարակական կազմակերպությունները, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը։

Նա շեշտեց, որ այստեղ առանձին կուսակցության, այս դեպքում ԲՀԿ-ի, շահի խնդիրը չէ. «Խնդիրն այն է, որ այս տեղամասերում ընտրություններն անվավեր ճանաչելու գործընթացը լրջագույն կասկածի տակ է դնում ամբողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը։ Մեկ նպատակ կա՝ վերականգնել արդարությունը, քանի որ արդյունքներն ավավեր ճանաչելը կոնկրետ անարգանք է մեր ընտրողների ընտրական իրավունքի նկատմամբ»։

Տոնոյանը տեղեկացրեց, որ այսօր ԿԸՀ դիմում են ներկայացրել, որտեղ վիճարկել են ամբողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը։

 «Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի լեքսիկոնին, հռետորաբանությանը, առիթներ ունեցել եմ ասելու, որ եթե մենք այդ լեքսիկոնով չենք արձագանքում, դեռևս չի նշանակում, որ չենք կարող արձագանքել։ Այստեղ դաստիարակության և անցած ճանապարհի խնդիր է։ Մեր արձագանքի կոշտությունը թողնում եմ Նիկոլ Փաշինյանի երևակայությանը»,-հավելեց նա։