.jpg)
15/06/2026 11:00
Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը ողջունում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը, այս մասին X-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլ երկրների միջնորդական ջանքերը։ Հուսով ենք, որ այս կարևոր նվաճումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար»,-նշել է Փաշինյանը։