.jpg)
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերքել է տեղեկությունները, որ Ուկրաինան հետ է ուղարկել հայկական պղպեղով բեռնված բեռնատարը.
«Հայաստանից Ուկրաինա արտահանված բուսասանիտարական ենթահսկման որևէ բեռ չի վերադարձվել, Ուկրաինայի լիազոր մարմնից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բեռների անհամապատասխանության վերաբերյալ որևէ գրություն կամ ծանուցում չի ստացել: Չի ստացվել նաև ահազանգ տնտեսավարողներից»,- նշել են ՍԱՏՄ-ից։