Միրզոյանը շնորհավորել է Սլովենիայի արտգործնախարարին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
15/06/2026 19:04

Միրզոյանը շնորհավորել է Սլովենիայի արտգործնախարարին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

«Հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի  նորանշանակ նախարար Տոնե Կայզերի հետ»,- հայտնում են ԱԳՆ-ից:

Հաղորդագրությունում նշված է.

«Շնորհավորելով գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Միրզոյանը Տոնե Կայզերին մաղթել է հաջողություն պատասխանատու առաքելության մեջ: Իր հերթին Սլովենիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և հաղթանակի կապակցությամբ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ համագործակցության հարցերի, ընթացիկ ծրագրերի՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ ջանքերով կյանքի կոչել ձևավորված հարուստ օրակարգը:

Նախարարները մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ»։

Միրզոյանը շնորհավորել է Սլովենիայի արտգործնախարարին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ