.png)
«Տեքստը կհրապարակենք ստորագրման օրը». Իրանն ու Միացյալ Նահանգները համաձայնագիրը կստորագրեն Շվեյցարիայում
Իրանը Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի վերջնական տարբերակը կհրապարակի փաստաթղթի ստորագրման օրը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Ինչպես համաձայնագրի տեքստը, այնպես էլ դրան կից պարզաբանումը կհրապարակենք փաստաթղթի ստորագրման օրը»,- մասնավորապես, ասել է Բաղային՝ ճեպազրույցի ժամանակ։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբ-Աբադին երեկ հաստատել էին տեղեկությունները, որ ավարտվել է աշխատանքը համաձայնագրի վերջնական տարբերակի շուրջ։
Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Շվեյցարիայում՝ հունիսի 19-ին։