ՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ
15/06/2026 12:05

ՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ

2026 թվականի հունիսի 13-ին Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայացած MEDEL-ի (Magistrats Européens pour la Démocratie et les Libertés) Վարչական խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը միաձայն ընդունվել է կազմակերպության անդամ։

«Հայաստանի Հանրապետության դատավորների միության անդամակցության հայտը շուրջ մեկ տարի գտնվել է MEDEL-ի ուսումնասիրության փուլում՝ անցնելով բազմաստիճան գնահատման գործընթաց, ներառյալ՝ հատուկ (ad hoc) հանձնաժողովի կողմից իրականացված քննությունը։

MEDEL-ը եվրոպական հեղինակավոր կազմակերպություն է, որը միավորում է դատավորների և դատախազների ազգային միություններ՝ նպատակ ունենալով պաշտպանել դատական իշխանության անկախությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և իրավունքի գերակայությունը»,-հայտնում են ՀՀ դատավորների միությունից։


 
ՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ