.jpg)
Սա մեկ քայլ առաջ է դեպի գործող իշխանության տապալում, պետք չէ հիասթափվել. Արմեն Խաչիկյան (Տեսանյութ)
Քաղաքական ճգնաժամերը որպես կանոն հանգուցալուծվում են ընտրություններով, այս դեպքում հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունը նոր քաղաքական ճգնաժամի նախադրյալներ է ուղենշում, գործող իշխանությունն ավելի դժվար իրավիճակում է հայտնվում, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է սոցիոլոգ Արմեն Խաչիկյանը։
«Շատ միամիտ է ուշադրություն դարձնել բուն ընտրական գործընթացի կեղծիքներին, շատ ավելի մեծ ուշադրություն էր պետք դարձնել մինչև ընտրությունը տեղի ունեցած խախտումներին։ Նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանի կողմից սպառնալիքներ են հնչել ոչ միայն ընդդիմադիր ուժերի հասցեին, այլ նաև հանրության։ Նման մոտեցումը, վախի մթնոլորտը չէր կարող հետևանք չունենալ սոցիոլոգիայի վրա։ Քաղաքական, տեղեկատվական տեռորի ենթարկվեց մեր հանրությունը։ Փաստենք, որ ընտրությունները չեն արտացոլել հանրային ամբողջական կարծիքը։
Եթե դուք ընդդիմադիր հայացքներ ունեք, հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրության արդյունքներից պետք չէ հուսահատվել, սա մեկ քայլ առաջ է դեպի գործող իշխանության տապալում, կայծակնային հաջողություն պետք չէ սպասել, հետևողական, համառ, խելացի պայքարն է, որ արդյունք է տալիս»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։