Նիդերլանդների վարչապետն աջակցություն է հայտնել Հայաստանում տնտեսական դիվերսիֆիկացմանը
16/06/2026 17:55

Նիդերլանդների վարչապետն աջակցություն է հայտնել Հայաստանում տնտեսական դիվերսիֆիկացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենի հետ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից՝ նշելով.

«Վերջինս վարչապետ Փաշինյանին շնորհավորել է 2026 թվականի հունիսի 7–ին Հայաստանի Հանրապետությունում ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու և ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով։

Նիդերլանդների Թագավորության վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և Կառավարության կողմից իրականացվող քաղաքական և տնտեսական բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության համար»։

Նիդերլանդների վարչապետն աջակցություն է հայտնել Հայաստանում տնտեսական դիվերսիֆիկացմանը