.jpg)
16/06/2026 11:02
Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ
Երեկ՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:10-ի սահմաններում Ազատության պողոտա Ադոնց և Ահարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Chevrolet Volt և Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց։