Վենսը դժգոհ է ԱՄՆ-ում բենզինի գներից
16/06/2026 21:33

Վենսը դժգոհ է ԱՄՆ-ում բենզինի գներից

«ԱՄՆ-ում բենզինի գները շարունակում են չափազանց բարձր մնալ»,-  ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Իհարկե, մեկ գալոնի  (3,8 լիտր) համար 4,06 դոլարը շատ բարձր գին է»,- ասել է Վենսը՝ ABC հեռուստաալիքի եթերում՝ հավելելով, որ իրենք ամեն ինչ անում են, որ գներն իջնեն։

«Շատ բան  կա անելու, բայց անում ենք այն, ինչ կարող ենք»,- ասել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահ նաև նշել է, որ Վաշինգտոնը շարունակելու է ջանքեր գործադրել նավթի գնի  նվազման ուղղությամբ, ինչն էլ, նրա խոսքով,  կնպաստի վառելիքի և սննդամթերքի գների իջեցմանը։ 

«Բայց այդ ուղղությամբ դեռ շատ անելիք կա»,- կրկնել է Վենսը։

 

Վենսը դժգոհ է ԱՄՆ-ում բենզինի գներից