Երկու երեխաների՝ Փամբակ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
16/06/2026 14:59

Երկու երեխաների՝ Փամբակ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Երկու երեխաների՝ Փամբակ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից:

Հիշեցնենք՝ երեկ քաղաքացին հայտնել էր, որ տեսել է Փամբակ գետում հայտնված երեխայի։ Նույն օրը ժամը 17։05-ին մեկ այլ քաղաքացի է ահազանգել ու հայտնել, որ 7 և 13 տարեկան քույրերը Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։

Նրանց որոնում են։