.png)
Գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի 2 ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
Գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի, Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար։
Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ԿԸՀ-ից:
ԿԸՀ ուղարկված պաշտոնական գրությամբ դատախազությունը հայցում է հանձնաժողովի թույլտվությունը՝ պատգամավորի թեկնածուների անձեռնմխելիությունը հաղթահարելու և նրանց նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու համար։