ԱՄՆ-ի հետ համաձայնագրում դրույթ կա՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին. Իրանի ԱԳՆ
16/06/2026 21:53

ԱՄՆ-ի հետ համաձայնագրում դրույթ կա՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին. Իրանի ԱԳՆ

«Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքվելիք համաձայնագրում կետ կա՝  Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին»,-հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ-Ռևանչին։

«Համաձայնագրի կետերից մեկում խոսվում է պատերազմի դադարեցման մասին՝ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում»,-  փոխարտգործնախարարի խոսքերն է մեջբերել Իրանի պետական հեռուստատեսությունը։

Մաջիդ Թախթ-Ռևանչին նշել է նաև, որ կողմերը պարտավորվում են ապահովել, որ «պատերազմն ավարտվի բոլոր ճակատներում, իսկ եթե խախտումներ լինեն, սահմանվում է հատուկ մեխանիզմ, որի գործադրմամբ՝ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն»։

Հատկանշական է, որ ավելի վաղ  CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, թե ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրում Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերման պահանջ չկա։

«Զորքերի դուրսբերումը նախապայման չէ», - նշել էր աղբյուրը։

Ըստ CNN-ի՝  եթե Իրանը չկարողանա վերահսկել «Հըզբոլլահ»-ին, և եթե խմբավորումը հարձակումներ իրականացնի իսրայելական դիրքերի կամ քաղաքների դեմ, ապա «Իսրայելը կունենա ինքնապաշտպանվելու և պատասխան հարված հասցնելու իրավունք»։

 

 

ԱՄՆ-ի հետ համաձայնագրում դրույթ կա՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին. Իրանի ԱԳՆ