Խոշոր վթար Ապարանում. 5 մեքենայի բախման հետևանքով 3 տուժած կա
16/06/2026 22:10

Խոշոր վթար Ապարանում. 5 մեքենայի բախման հետևանքով 3 տուժած կա

Այսօր  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։55-ի սահմաններում Ապարան քաղաքում բախվել են «Honda», «Opel Astra», «Chevrolet», «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները և «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ 

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Խոշոր վթար Ապարանում. 5 մեքենայի բախման հետևանքով 3 տուժած կա