Դավիթ Ղազինյանին ձերբակալեցին
17/06/2026 18:25

Դավիթ Ղազինյանին ձերբակալեցին

ՀԷՑ  նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանին, ով ընդգրկված էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակում, ձերբակալել են։ Տեղեկությունը ԶԼՄ-ներին Հակակոռուպցիոն կոմիտեից են հայտնել։  

«Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով»,- նշել են կոմիտեից։

Հիշեցնենք՝ այսօր ԿԸՀ-ն  բավարարել էր դատախազության ներկայացրած միջնորդությունը`  Դավիթ Ղազինյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։