Կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
17/06/2026 22:58

Կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի մեկնարկն է ազդարարել.

«Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես. քանի որ մենք այդ սխալը թույլ տվինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ էլ մենք չկարողացանք պայմանավորվել, դրա համար հիմա շատ կարևոր է մեր երկրի և ժողովրդի համախմբումը։

Ինձ թվում է՝ այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, և մենք կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա»։

Կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)