ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան
18/06/2026 11:48

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կզբաղվի ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը տնտեսվարողներին կոչ արեց հանգիստ գնալ ու հարմարվել նոր շուկաներին։

Նա նշեց, որ այն ապրանքները, որոնք ստանդարտին չեն համապատասխանում, կառավարությունն այդտեղ աջակցելու բան չի տեսնում։

Հունիսի 1-ից մինչև հունիսի 17-ը 411 տոննա ջերմատնային բանջարեղեն, ելակ ու շուրջ 1.8 միլիոն հատ ծաղիկ և 17 տոննա ծաղիկ է արտահանվել։

Դրանք արտահանվել են դեպի Վրաստան, Ուզբեկստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա և այլն։

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան