.jpg)
18/06/2026 17:24
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։04-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկավան գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:51-ին, մարվել՝ 14:06-ին: Այրվել է խոտածածկույթ: