«Չենք հանդուրժելու, պայքարելու ենք մինչև վերջ». «Ուժեղ Հայաստանը» Դավիթ Ղազինյանի կողքին է
18/06/2026 18:49

«Չենք հանդուրժելու, պայքարելու ենք մինչև վերջ». «Ուժեղ Հայաստանը» Դավիթ Ղազինյանի կողքին է

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է.

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է։

Քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանները այս իշխանության ձեռքով դարձել են ընդդիմադիրներին պատժելու և լռեցնելու գործիք։ Սա երկրում ժողովրդավարությունը վերջնականապես քանդելու փորձ է։

Չենք հանդուրժելու, և օրենքի ողջ ուժով ու վճռականությամբ պայքարելու ենք մինչև վերջ»։