Բաքուն առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» կեղծ օրակարգը, իսկ ՔՊ-ն արձագանքելու փոխարեն՝ փորձում է մոլորեցնել ժողովրդին
18/06/2026 18:15

Բաքուն առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» կեղծ օրակարգը, իսկ ՔՊ-ն արձագանքելու փոխարեն՝ փորձում է մոլորեցնել ժողովրդին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրել է.

«Մինչ  ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին։

Նկարի մարդը Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովն է, ադրբեջանական պետական լրատվամիջոցը մեջբերում է նրա հայտարարությունը՝ այսօր Օրդուբադում մեկնարկած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» 3-րդ կոնգրեսում։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ադրբեջանցի պաշտոնյան, որի հետ իբրև թե խաղաղություն կառուցելու պատրանքով ձեզ խաբում են, իրենց «նախնիների հող», «բնիկ տարածք» է անվանել, ասել է, որ «արևմտյան ադրբեջանցիները» պետք է «վերադառնան» այնտեղ։  Սա ընդամենը մեկ դրվագ է այսպես կոչված 300.000 ադրբեջանցիների «վերադարձի» օրակարգից։

Բաքուն պետական մակարդակով ու միջազգային հարթակներում առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» կեղծ օրակարգը՝ փորձելով Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնել որպես «ադրբեջանական պատմական տարածք»։

Իսկ ՔՊ-ական իշխանությունը դրան արձագանքելու փոխարեն փորձում է մոլորեցնել սեփական ժողովրդին»։

Բաքուն առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» կեղծ օրակարգը, իսկ ՔՊ-ն արձագանքելու փոխարեն՝ փորձում է մոլորեցնել ժողովրդին