Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կբերվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբազան մասունքը
18/06/2026 11:22

Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կբերվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբազան մասունքը

Հունիսի 20-ին՝ շաբաթ օրը, մեծ հանդիսավորությամբ կտոնախմբենք մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի նշխարների գյուտի հիշատակը։ Այս նվիրական օրը նաև Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտի օրն է։

«Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ՝ տոնի առիթով եկեղեցի կբերվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբազան մասունքը՝ հավատացյալների օրհնության համար։

Սիրով հրավիրում ենք ամենքիդ մասնակիցը դառնալու տոնական Սուրբ և Անմահ Պատարագին՝ միասնական աղոթքով հայցելու Սրբի բարեխոսությունը մեր հայրենիքի ու ժողովրդի համար։

Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10:00-ին»,-հայտնում են Մասյացոտնի թեմից։

Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կբերվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբազան մասունքը