.png)
«Դա ինձ շատ է վախեցնում». Վենսը՝ արհեստական բանականության կիրառմամբ մարդկանց լրտեսելու մասին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է՝ իրեն չափազանց շատ է մտահոգում այն, որ արհեստական բանականության միջոցով հնարավոր է դառնում զանգվածաբար լրտեսել բնակչությանը։
«Արհեստական բանականությունը պետություններին և խոշոր կորպորացիաներին հնարավորություն է տալիս հետազոտել մարդկանց՝ շատ մանրակրկիտ, շատ խորը մակարդակով ու շատ տարբեր մեթոդներով։ Դա ինձ շատ է վախեցնում»,- ասել է Վենսը՝ Սթիվ Բարթլեթի փոդքասթում պատասխանելով արհեստական բանականության կիրառման ու զարգացման հնարավոր վտանգների մասին հարցին։
Հատկանշական է, որ ԱՄՆ փոխնախագահը մտահոգիչ չի համարել արհեստական բանականության կիրառման ռիսկը՝ աշխատանքի շուկայում։
Վենսը նշել է, որ անհանգստացած չէ արհեստական բանականության ազդեցությունից՝ աշխատանքի շուկայի վրա ու հավելել է, թե դա չի հանգեցնի զանգվածային գործազրկության։