Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ Ռուսաստան է գնալու
18/06/2026 12:23

Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ Ռուսաստան է գնալու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ զբաղվելու ԵԱՏՄ-ում առկա խնդիրներով։

«ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, այս նիստին մասնակցություն կունենամ, ինչպես ասել եմ՝ կզբաղվենք, բայց այսօր էլ ենք զբաղվում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Թե երբ է Փաշինյանը մեկնելու ՌԴ՝ դեռ հայտնի չէ։