ԲՀԿ-ն ՍԴ-ից ակնկալում է վերաքվեարկություն կամ մանդատների նոր բաշխում (Տեսանյութ)
19/06/2026 17:05

ԲՀԿ-ն ՍԴ-ից ակնկալում է վերաքվեարկություն կամ մանդատների նոր բաշխում (Տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրում էՍահմանադրական դատարան։

«Սահմանադրական դատարանից ակնկալում ենք վերաքվեարկություն՝ օրենքով սահմանված ընթացակարգերով, պահպանելով ամբողջ կանոնները»,-ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

Նա ասաց, թե հաշվի առնելով հանգամանքը, որ ԲՀԿ-ն ուներ անհրաժեշտ 4 տոկոսը, որպես այլընտրանք պահանջում են նաև մանդատների բաշխման այլ կարգ, որով էլ կուսակցությունը կանցնի խորհրդարան։

«Այլ տարբերակ չկա։ Եթե ԿԸՀ-ն ուներ մի քանի տարբերակ, այդ թվում՝ ընտրատեղամասերում վերաքվեարկություն իրականացնելու, ապա ՍԴ-ի դեպքում նման հնարավորություն չկա։ ՍԴ-ն կամ պետք է անվավեր ճանաչի և ամբողջությամբ վերաքվեարկություն նշանակի, կամ պետք է մանդատների այլ կարգ սահմանի»,-ասաց Արամ Օրբելյանը։

ԲՀԿ-ն ՍԴ-ից ակնկալում է վերաքվեարկություն կամ մանդատների նոր բաշխում (Տեսանյութ)