.jpg)
Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, արտաքին աջակցությունը, որ ստացավ, գին ուներ. Հակոբ Բադալյան (Տեսանյութ)
«Խորհրդարանական ընտրությունում Փաշինյանը երկու ծայրահեղությունների միջև էր՝ կամ հաղթել այնպես, որ այդ հաղթանակը լինի համոզիչ, կամ պարտվել համոզիչ՝ արտաքին ուժերի համար։ Կարծում եմ՝ հիմա Փաշինյանի՝ իշխանությունից հեռանալու ամենամեծ ցանկության դեպքում անգամ իշխանությանը մնալն ավելի հեշտ է, քան հեռանալը, այսպիսինն է նրա իշխանության այսպես ասած կառուցվածքը,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
«Նիկոլ Փաշինյանը ո՛չ կարողացավ համոզիչ հաղթել, ո՛չ համոզիչ պարտվել, սա առաջացնում է ծանր վիճակ, որովհետև արտաքին աջակցությունը, որ ստացավ, ուներ շատ հստակ գին։ Փաշինյանը պարտավորված է առավելագույնս արագ հարմարվել Ադրբեջանի առաջ քաշած պայմաններին, որովհետև արտաքին դերակատարները այդ միջոցով են տեսնում տարածաշրջանում իրենց շահերն առաջ մղելը։ Չունենալով համոզիչ հաղթանակ՝ Փաշինյանի համար ժամանակի ընթացքում ավելի բարդ է լինելու այդ ամենն առաջ մղել, գործնականում հայտնվելու է աքցանի մեջ՝ արտաքին և ներքին»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում