.jpg)
Զրկանքներ կրողը մենք պետք է լինենք, որոշ քայլերից հետո կդիմենք մեր ընտրողներին. Էդգար Ղազարյան (Տեսանյութ)
«Մեր նպատակը մեր ժողովրդին փորձանքի մեջ գցելը չէ, մեր պատասխանատվության աստիճանը մեծացել է, հիմա գործելու, ակտիվություն ցուցաբերելու, պայքարն ավելի արդյունավետ դարձնելու մեր պատասխանատվության շրջանն է։ Եթե հիմա զրկանքներ պետք է կրել, ապա մենք պետք է լինենք այդ զրկանքներ կրողը, մեր ընտրողները մեզ դա պատվիրակել են, մենք պետք է ջանք ու եռանդ չխնայելով՝ այդ պայքարն իրականացնենք և եթե տեսնենք, որ այդ պայքարում մեզ պակասում է մարդկանց աջակցությունը փողոցում, այդ ժամանակ մենք պետք է դիմենք մեր համախոհներին, մեր ընտրողներին։
Հենց այնպես մարդկանց փողոց դուրս բերելը իմաստ չունի, հիմա ինքներս մեզ անհանգստություն պետք է պատճառենք,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում