Մկրտչյանը Կապլունի հետ քննարկել է ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերության հետ կապված հարցեր
19/06/2026 09:49

Մկրտչյանը Կապլունի հետ քննարկել է ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերության հետ կապված հարցեր

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը գրել է.

«ԱՄՆ Պետքարտուղարությունում կարճատև զրույց եմ ունեցել Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնաց Յեհուդա Կապլունի հետ։

Մտքեր ենք փոխանակել ՀՀ–ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության, ինչպես նաև հանդուրժողականության խթանման, ծայրահեղականության դեմ պայքարի և ապատեղեկատվության տարածման կանխարգելման մասին»։

Մկրտչյանը Կապլունի հետ քննարկել է ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերության հետ կապված հարցեր