.jpg)
Ամբողջ գործընթացը արդարության վերականգնման մասին է, ոչ թե ԲՀԿ-ի շահի. Իվետա Տոնոյան (Տեսանյութ)
Հայտարարել ենք, որ բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով պայքարելու ենք, որպեսզի մեր ժողովրդի ընտրելու իրավունքը իրացված լինի, ՍԴ բակում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Հիմա հերթը ՍԴ-ինն է, մեր քաղաքական թիմը հակված է պայքարելու արդարության վերականգնման համար։ Խոսքն ամենևին ԲՀԿ շահի համար տարվող պայքարի մասին չէ, ամբողջ գործընթացը արդարության վերականգնման մասին է, որովհետև իշխանության տարբեր «կոլիբրի» ներկայացուցիչներ, երբ հորջորջում են ժողովրդավարության, ընտրողների ազատ կամարտահայտման մասին, մասնավորապես, զինվորների քվեարկության հետ կապված տարատեսակ գրառումներ աչքովս ընկան, էդ գործընթացի սխալ կազմակերպումը ևս իշխանությունների ուսերին է»,-ասաց Տոնոյանը։