Պատերազմի ժամանակ արտերկրից ժամանածներին գրակաբաց էին դիմավորում. ընտրական իրավունքի իրացման դեպքում արտերկրի հայրենակիցները դարձել են իշխանությունների թշնամին. Առաքելյան
19/06/2026 11:53

Պատերազմի ժամանակ արտերկրից ժամանածներին գրակաբաց էին դիմավորում. ընտրական իրավունքի իրացման դեպքում արտերկրի հայրենակիցները դարձել են իշխանությունների թշնամին. Առաքելյան

Ընտրական իրավունքի իրացման դեպքում արտերկրի մեր հայրենակիցները դարձել են իշխանությունների թշնամին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Արցախյան պատերազմի ժամանակ արտերկրից ժամանած մեր հազարավոր հայրենակիցներին, ովքեր իրենց մասնակցությունն ունեցան պատերազմին, իշխանությունները դիմավորել էին գրկաբաց։ Նրանցից ոմանք առաջին անգամ էին Հայաստանում, որոշներն էլ տարիներով չէին եղել հայրենիքում։

Իսկ ահա ընտրական իրավունքի իրացման դեպքում արտերկրի մեր հայրենակիցները դարձել են իշխանությունների թշնամին։

Չի կարելի Սփյուռքի մեր հայրենակիցներին հիշել միայն ճգնաժամի օրերին, իսկ երբ նրանք ցանկանում են մասնակցել երկրի կառավարման հարցերին՝ իրացնելով իրենց սահմանադրական իրավունքները, նրանց նկատմամբ թշնամանք գեներացնել։

Արտերկրում բնակվող մեր հայրենակիցները պարզապես ռեսուրս չեն․ նրանք հայ ժողովրդի անբաժանելի մասն են, և Հայաստանի ապագային առնչվող հարցերը հավասարապես վերաբերում են նաև նրանց»,-գրել է նա:

Պատերազմի ժամանակ արտերկրից ժամանածներին գրակաբաց էին դիմավորում. ընտրական իրավունքի իրացման դեպքում արտերկրի հայրենակիցները դարձել են իշխանությունների թշնամին. Առաքելյան