«Հրապարակ». Ձերբակալում են արտահայտվելու համար
20/06/2026 09:00

«Հրապարակ». Ձերբակալում են արտահայտվելու համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ոչ թե այն գրառումը, որը տարածվել էր նրա ձերբակալության ժամանակ, այլ բոլորովին ուրիշ տեքստ` նույնքան անմեղ։ Վարչական հսկողության տակ գտնվող Ղևոնդյանը, ըստ ՔԿ-ի, «իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ» է արել, դատարանի որոշմամբ նրան արգելվել է հրապարակումներ անել, հավաքների մասնակցել, սոցցանցում «հաղորդակցվել»: 

Իսկ մեղադրանքի հիմքում հունիսի 2-ի գրառումն է․ «Ընդդիմադիրներ ջան, եթե դուք չեք պատրաստվում գալիք ԱԺ-ում ընդդիմադիրներ լինել, երեկվանից արդեն պետք է ինստիտուցիոնալ պատրաստ լինեք ամենից կոշտ հետընտրականի: Նիկոլը կարմիր գիծ չունի, իր քաղաքական կենսագրությունը սկսել է 2008-ի մարտի 1-ին, արյամբ: Հետո իբր տեղը չէին գտնում ... Ես հույսս չէի դնի դրսի որևէ օգնությանը, ավելին՝ դրսի օգնությունը հիմա քաղաքական վարկեր են հետո: Դա ՀՀ-ի լուծարումն է. բանաձևն էլ են արդեն ուրվագծել: Սա պետք է հաշվի առնել: Ի դեպ, Նիկոլի հետ են ռեգիոնալ ու եվրո մի քանի պետության հատուկ ծառայություններ: ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը` վկա: Ի դեպ, հետընտրականի համար հատուկ մասնագիտականներ են պետք»: 

Երեկ ևս մի գործչի ձերբակալեցին` արտահայտվելու համար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին»։
 

«Հրապարակ». Ձերբակալում են արտահայտվելու համար