Արարատում այսօր +38.3°C շոգ է եղել, Երևանում՝ +36.5°C
20/06/2026 20:47

Արարատում այսօր +38.3°C շոգ է եղել, Երևանում՝ +36.5°C

Արարատյան դաշտում և Երևանում այսօր գրանցվել է օդի չափազանց բարձր ջերմաստիճան, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը։

Հունիսի 20-ին օդի առավելագույն ջերմաստիճանները ՇՄՆ   «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» օդերևութաբանական կայաններում կազմել են.

Արարատ +38.3°C

Արմավիր +37.8°C

Ուրցաձոր +37.0°C

Արտաշատ +36.8°C

Երևան (Ագրոօդերևութաբանական կայան) +36.5°C

Երևան («Աերոլոգիական կայան) +35.0°C

Աշտարակ +35.0°C

Այսպիսով, Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները»,- հայտնել է Ազիզյանը: