«Հրապարակ». Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ինտերնետային էջը դատարկ է
20/06/2026 09:11

«Հրապարակ». Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ինտերնետային էջը դատարկ է

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երկուսուկես ամիս է՝ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ինտերնետային էջը դատարկ է։ Նախկինում այդ էջում ներկայացված էին համայնքապետարանի աշխատակիցները՝ համայնքի ղեկավարից մինչև համայնքապետարանի հավաքարարներ, նրանց կոնտակտային տվյալները, լուսանկարները և այլն։ Ի՞նչն է պատճառը, որ համայնքապետարանի աշխատակազմի վերաբերյալ տվյալներն անհասանելի են դարձել։ 

Դիլիջանի համայնքապետարանի  աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետի ԺՊ Արսեն Սարգսյանի դեմ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթ է հարուցվել, նա կալանավորվել է, գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Ըստ որոշ լուրերի, Արսեն Սարգսյանի վերաբերյալ տվյալները, նրա լուսանկարը համայնքապետարանի էջից չեն կարողացել տեխնիկապես հեռացնել՝ նրա տվյալների հետ համայնքապետարանի ամբողջ աշխատակազմի տվյալներն են ջնջվել: 

Մի քանի օր առաջ համայնքապետարանի աշխատակազմի դատարկ էջում հայտնվել է գրառում ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ Արփինե Խաչատրյանի մասին՝ առանց նրա լուսանկարի։ Հայտնի չէ, թե ինչու են համայնքապետարանի աշխատակազմից միայն նրա տվյալներն առկա համայնքապետարանի կայքում»։