Առգրավել են զարդեր և փող. Իշխան Սաղաթելյանն իր տան խուզարկությունից մանրամասներ է հայտնել
23/06/2026 11:22

Առգրավել են զարդեր և փող. Իշխան Սաղաթելյանն իր տան խուզարկությունից մանրամասներ է հայտնել

Իրավապահները խուզարկության արդյունքում առգրավել են  զարդերը և որոշ կանխիկ գումար, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մանրամասներ հայտնելով իր տան խուզարկությունից:

Նրա խոսքով՝ իրավապահների խուզարկությունները կապված է ԴԱՀԿ-ի պարտավարությունները չկատարելու հետ:

«Սա հերթական հետապնդումն է, հերթական ապօրինի գործողություններն են: ԴԱՀԿ-ին ներգրավել են ինչ-որ պրոցեսի մեջ, որը պահանջներ է ներկայացրել: Այս ամենը ծիծաղելի է»,- նշեց Սաղաթելյանը:

Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել Aysor.am-ին հայտնել էին, որ Իշխան Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ: