.jpg)
Իշխան Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ. ՔԿ
Իշխան Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ, այս մասին Aysor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Թե ինչ քրեական վարույթի շրջանակներում են գործողություններ կատարվում, ՔԿ-ից այլ մանրամասներ չհայտնեցին:
Հիշեցնենք՝ ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բնակարանի խուզարկությունն ավարտվել է, այժմ փորձում են խուզարկել նրա ավտոմեքենաները։
Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էր Սերգեյ Հարությունյանը՝ նշելով, որ բնականաբար ոչինչ չի հայտնաբերվել։