Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 1սմ-ով
23/06/2026 10:32

Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 1սմ-ով

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է.

«Եվս մեկ դրական նորություն՝ Սևանա լճի մակարդակի վերաբերյալ։

Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 1սմ-ով, կազմելով՝ 1900,73մ:

Լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը արդեն գերազանցում է 2 սմ-ով։ Այդ փաստը մեկ անգամ ևս վկայում է, որ այս տարվա առատ տեղումները, ձնհալքից ձևավորված գետային ներհոսքը և բարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմանները շարունակում են նպաստել լճի մակարդակի բարձրացմանը»։

Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 1սմ-ով