.jpg)
Առգրավել են զարդեր և փող. Իշխան Սաղաթելյանն իր տան խուզարկությունից մանրամասներ է հայտնել
Իրավապահները խուզարկության արդյունքում առգրավել են զարդերը և որոշ կանխիկ գումար, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մանրամասներ հայտնելով իր տան խուզարկությունից:
Նրա խոսքով՝ իրավապահների խուզարկությունները կապված է ԴԱՀԿ-ի պարտավարությունները չկատարելու հետ:
«Սա հերթական հետապնդումն է, հերթական ապօրինի գործողություններն են: ԴԱՀԿ-ին ներգրավել են ինչ-որ պրոցեսի մեջ, որը պահանջներ է ներկայացրել: Այս ամենը ծիծաղելի է»,- նշեց Սաղաթելյանը:
Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել Aysor.am-ին հայտնել էին, որ Իշխան Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ: