Ռուսաստանի դեմ սահմանված եվրոպական պատժամիջոցներն առաջին հերթին հարվածել են ԵՄ երկրների տնտեսությանը. Իսպանացի քաղաքական գործիչ
23/06/2026 09:34

Ռուսաստանի դեմ սահմանված եվրոպական պատժամիջոցներն առաջին հերթին հարվածել են ԵՄ երկրների տնտեսությանը. Իսպանացի քաղաքական գործիչ

Ռուսաստանի դեմ սահմանված եվրոպական պատժամիջոցները հակառակ արդյունքն են տվել և առաջին հերթին հարվածել են Եվրամիության անդամ երկրների տնտեսություններին ու քաղաքացիներին։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին ասել է իսպանացի քաղաքական գործիչ Խավիեր Ուրտադո Միրան։

Ըստ նրա՝ Մոսկվայի դեմ կիրառված տնտեսական սահմանափակումները ոչ թե թուլացրել են Ռուսաստանը, այլ վերածվել են իսկական պատժի հենց եվրոպացիների համար՝ հանգեցնելով էներգետիկ խնդիրների և գների աճի։

«Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները պատիժ դարձան հենց եվրոպացիների համար»,- հավելել է նա։