«Կեցցե՛ ժողովրդի հաղթանակը». ՔՊ-ական փոխքաղաքապետ Փամբուխչյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
23/06/2026 17:59

«Կեցցե՛ ժողովրդի հաղթանակը». ՔՊ-ական փոխքաղաքապետ Փամբուխչյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին, մեղադրել է ընդդիմադիր խմբակցություններին, իր բնորոշմամբ, «սադրանքի» համար, նշել, որ իրենց նյարդերը տեղի են տվել, դրա համար էլ «տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»։

Անմիջապես հետո Փամբուխչյանը հայտարարել է, որ Հայաստանում «հաղթել է ժողովրդավարությունը»։

Ծեծկռտուքի մասին իր տեսանյութին կից էլ ՔՊ-ական փոխքաղաքապետը գրել է. «Կեցցե ժողովրդի հաղթանակը»։