Վաղարշապատի համայնքային ոստիկանները Քասախ գետում հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
23/06/2026 15:08

Վաղարշապատի համայնքային ոստիկանները Քասախ գետում հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին

ՆԳՆ Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 22-ին՝ ժամը 13.36-ին, հաղորդում է ստացվել, որ Այգեշատ գյուղի տարածքում 50-ից 55 տարեկան տղամարդու դի կա։

Դեպքի վայր մեկնած Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Քասախ գետում հայտնաբերել են հունիսի 6-ից Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վաչության կողմից որպես անհետ կորած որոնվող Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Կարապետ Մարգարյանի դին։

 Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։

Վաղարշապատի համայնքային ոստիկանները Քասախ գետում հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին