.png)
23/06/2026 20:21
Ավտոպատահար՝ Երևանում. վարորդը և ուղևորները հիվանդանոց են տեղափոխվել
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. «Ford» մակնիշի մեքենան Մյասնիկյան պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։